Մենք շրջեցինք հայոց պատմության վերջին էջը...
Ոչի՛նչ պետք չէ ասել. իրատես եղեք ուղղակի, իրատե՛ս:
Ասացին և արեցին, իսկ մենք այդ ընթացքում իրար հոշոտեցինք և դեռ շարունակում ենք:
Իսկ Արցախն այդ ընթացքում շարունակում էր պայքարել յուրաքանչյուրիս Հայ լինելու համար:
Իսկ այսօր դավաճանված, ցեղասպանված ժողովրդին հրաժարվում են ընդունել Հայաստանի սահմաններից ներս...
Չեմ ուզում լսել՝ «գլուխը պատին են տալիս», «իրենք ժողովրդի փոխարեն չեն կարող որոշել», և այլն, և այլն...
Կա այն, ինչ կա...
«Տնավեր, բնավեր» արցախցիների ճակատագի՞րը...
Հայաստանում տեղ չեն անի. հնդիկներն ավելի հայ են, փաստորեն:
Լավատեսության ժամանակներն անցել են:
Համենայն դեպս, այսօր դրա ժամանակը չէ:
Օր առաջ ազատվել է պետք ուռուցքից, հակառակ դեպքում՝ ամբողջ ազգը կմնա անհայրենիք ու կդեգերի օտար, ամայի ճամփեքի վրա...
Բորիկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ